Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 30-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 19.01.2006 թվականի N 35-Ն որոշմամբ հաստատված Վարդենիս համանքի գլխավոր հատակագիծը համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.
1. Վարդենիս համայնքի 0.1674հա հողամասի գործառնական նշանակությունը <<բնակելի կառուցապատում>> hողատեսքից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության <<խառը կառուցապատման>>:
2. Վարդենիս համայնքի 0.895 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>> hողատեսքից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության <<խառը կառուցապատման>>:
3. Վարդենիս համայնքի 0.02094 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>> hողատեսքից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության <<հասարակական կառուցապատման>>: