25.03.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում ընդունեց Վարդենիսի Շախմատի ակադեմիայի տնօրեն Մ. Պետրոսյանին և սաներին։Համայնքի ղեկավարի անմիջական աջակցությամբ մարզիկները մասնակցել էին մարզային փուլի առաջնությանը և հաղթանակած վերադարձել համայնք` թույլտվություն ստանալով մասնակցելու հանրապետական մրցաշարերին։Հիշեցնենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի 2024 թվականի մարզային առաջնությունըկայացել էր մարտի 2֊ին, 3֊ին և 9֊ին։Առաջնությունն անցկացվել էր երկու փուլով՝ համայնքային և մարզային:Առաջնությունն անցկացվել էր ՖԻԴԵ-ի կանոնակարգի դասական շախմատի կանոնների համաձայն, անհատական կարգով։ Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում ...
Մանրամասն |
|
24.03.24
🌿🌿ԲԱՐԻ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ԾԱՂԿԱԶԱՐԴ🌿🌿
|
ԱՅՍՕՐ ԾԱՂԿԱԶԱՐԴ Է՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ Տոնը խորհրդանշում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է նաև մանուկների Օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
|
|
22.03.24
ՄԱՐՏԻ 21-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԻՐՈՒՄ ԷՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՊԱՅԾԱՌ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Գրադարանի աշխատակազմը տնօրեն Քրիստինե Պետրոսյանի գլխավորությամբ կազմակերպել էր գեղեցիկ, թեմատիկ` Պոեզիայի համաշխարհային օրվան, ինչպես նաև մայրությանն ու գեղեցկությանը նվիրված գրական ցերեկույթ, որը կրում էր <<Հոգիս արթնացավ հարավի բույրից>> վերնագիրը։ Գրական ցերեկույթին ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Աննա Վարդանյանի գլխավորությամբ, գրադարանի երիտասարդ ընթերցողներ և այլք։ Միջոցառումը ստացված էր և բովանդակային։
|
|
22.03.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՏՐԻԿ ԱՎԵՆՍՈՆԻՆ 🇦🇲🇸🇪
|
Մարտի 21-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի վարչական շենքում ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով ղեկավար Կլաս Վալդենստրյոմին ուՔաղաքական և տնտեսական հարցերով աշխատակիցԴավիթ Դիլանյանին։ Համայնքի ղեկավարը նախ ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց, ապա ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծած ագրեսիայի, համայնքի կրած վնասների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում բնակություն հաստատած արցախահայերի սոցիալ֊ տնտեսական վիճակը։Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն հայտնեց ...
Մանրամասն |
|
22.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢📢📢
|
ՖԻՆՔԱ Վարդենիս մասնաճյուղում առկա է վարկային մասնագետի թափուր հաստիք։ Աշխատանքի մանրամասների և դիմելու համար տե'ս հղումը։
|
|
20.03.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
|
«ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողությունների տեղական ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսի և Իջևանի համար» ծրագրի շրջանակներում Վարդենիս համայնքում իրականացվել է մեկ թաքստոցի գենդերազգայուն կահավորում, ինչը ենթադրում է՝ հատկապես կանանց հատուկ կարիքների հաշվի առնում կահավորման գործընթացում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |