Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48,48`, 60, 74, 76, 77, 78, 79, 80 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թ. մայիսի 8-իN 714-Նորոշման 7-րդ բաժնի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում (ծածկագիր 05-005-0214-0009) առանձնացնել 180քմ և 270քմ տարածք և մրցույթի կարգով՝ կառուցապատման իրավունքով, բնակչությանը ծառայություններ մատուցելու համար`25 տարի ժամկետով:
2.Վարձավճարի մեկնարկային գինը սահմանել մեկ քմ-ի համար ամսական 50(հիսուն)ՀՀ դրամ:
<!--[endif]-->
3.Չեղյալ Ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 21 մայիսի 2018թ. <<ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԱԶԳԱԼԴՅԱՆ ՓՈՂՈՑԻԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ 0214-0009 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0.0180 ՀԱՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՎՏՈԴՐՈՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 50-Ա որոշումը: