Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի ավագանու 2019թ. հունվարի 25-ի .01.2018թվականի <<2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
ա)Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի:
բ)Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 22-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 27-Ա որոշումը:
3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.
4. հավելված 2. Վարդենիսի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ
ա)7-րդ տողի 3-րդ սյունակի <<0.5>> թվերը փոխել <<1.0>> թվերով: բ)8-րդ տողի 2-րդ սյունակի <<Դաստիրակ>> բառը փոխել <<Դաստիարակի օգնական>> բառերով և 3-րդ սյունակի <<0.5>> փոխել թվերը փոխել <<1.0>> թվերով: գ)9-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: դ)10-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: ե)11-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: զ) ցուցակից հանել 13 և 14 տողերը (կրճատել) է)15-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: ը)16-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: թ)17-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով:
5. հավելված 2. Վարդենիսի քաղաքային մարզադպրոց ՀՈԱԿ ա) հանել 6-րդ 9-րդ և 19-րդ տողերը (կրճատել): բ) 21-րդ տողի 3-րդ սյունակի <<բուժ եղբայր> բառերը փոխել <<բուժ քույր>> բառերով:
6. հավելված 2. Վարդենիսի թիվ 2 ՄԵԴ 5-րդ տողի 3-րդ սյունակի <<0,5>> թվերը փոխարինել << 1.0>> թվերով:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|