Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Արամ ՄԵլքոնյանը նշելով, որ 22.05.2019թ. N 69-Ա և 09.01.2020թ. N 1-Ա կարգադրություններով ստեղծված հանձնաժողովի համալիր ստուգումների արդյունքում <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ում արձանագրվել են բազմաթիվ թերություններ, ինչը ներկայացվեց Վարդենիս համայնքի ավագանու քննարկմանը: Հարցի շուրջ ելույթ ունեցավ ավագանու անդամ Արկադի Մարտիրոսյանը, նշելով որ նման թերությունների առկայության դեպքում անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Ելույթ ունեցավ նաև ավագանու անդամ Մեսրոպ Հակոբյանը նշելով, որ նկատի ունենալով տնօրենի գործունեության հանդեպ անվստահության և աշխատանքի անարդյունավետության փաստը, առաջարկեց <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Աիդա Կառլենի Սաղաթելյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից, տեսակետը պաշտպանեցին ավագանու անդամներ՝ Հայկ Երանոսյանը, Արամ Մանասյանը և Մուշեղ Շաբոյանը հարցը դրվեց քվերարկության ընդունվեց 5 կողմ 3 ձեռնապահ և 1 դեմ:
|