Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "ՀՀ բյուջետային համակարգի մասին "ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար առաջացած ծախսային անհրաժեշտությունները` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկսավարին.
1. Վարդենիսի համայնքապետարանի պահուստային ֆոնդի 4241տնտեսագիտական հոդվածում ( մասնագիտական ծառայություններ) առկա 231.0հ/դ գումարը տեղափոխել 4823 տուրքեր տնտեսագիտական հոդվածին ԱԳԿ կողմից մատուցված ծառայությունները ձեռք բերելու համար:
2.Նկատի ունենալով Ֆրանսիայի Հանրապետության Ռոմանի քաղաքապետի առաջին տեղակալի 31 հուլիսի 2018թ. հրավերքը`այն է, սեպտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Ռոման քաղաքում կայանալիք միջոցառմանը մասնակցելը, Վարդենիս համայնքի ներկայացուցչական կազմը ապահովելու համար` բյուջեի պահուստային ֆոնդից 750000(յոթ հարյուր հիսուն հազար)ՀՀ գումար հատկացնել 4122 (արտասահմանյան գործուղումներ) տնտեսագիտական հոդվածին:
3. 2018 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաներին նվիրելու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու նպատակով 4261(գրասենյակային նյութեր, գրենական պիտույքներ) տնտեսագիտական հոդվածին համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 460500(չորս հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ:
|