Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 37
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2024ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ, կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1358-Ն  որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է

Հաստատել  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման 2024 թվականի ծրագիրը համաձայն հավելվածի։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.57 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը. 

2023 թվականի համար համայնքային մասհանումների ծախսման ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանի կողմից ներկայացված  <<Սոթք բնակավայրում ոռոգման ներքին ցանցի կառուցում, Տրետուք բնակավայր 113կմ  ճանապարհի ասֆալտապատում և ամենագնացի ձեռքբերում, Կուտական բնակավայրում ոռոգման արտաքին ցանցի կառուցում, Կախակն բնակավայրի ճանապարհի ասֆալտապատում>> ծրագրերը հաստատվել են։ 

Միաժամանակ նշում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն Վարդենիս համայնքի ազդակիր բնակավայրերին տրամադրվող մասհանումների ավելացված 27․000․000 ՀՀ դրամը Վարդենիսի համայնքապետարանը նախատեսում է հավասարապես բաշխել ազդակիր 4 բնակավայրերում իրականացվող ծրագրերի ծավալները ավելացնելու համար։ Արդյունքում յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված ֆինանսական միջոցներին կավելանա ևս 6․750․000 ՀՀ դրամ։  

Ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանը առաջարակում է նաև «Վարդենիս համայնքի Ծովակ, Լուսակունք, Վանեվան և Տորֆավան բնակասվայրերի համար խմելու ջրի կապտաժի վերանորոգում» 37․000․000 դրամ արժողությամբ ծրագիրը։ 
Առաջարկություններ և առարկություններ չեղան, արդյունքում 24 կողմ, 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner