Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0294-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 0294-Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱՅԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 05/02/2024թ NՀ/929-2023-Դ/06-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Հայկի Սուքիասյանի կողմից Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բենզալցակայանը օրինականացման ենթակա չէ՝ որոշում եմ.

1. Ապամոնտաժել՝ Սամվել Հայկի Սուքիասյանի կողմից, Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բենզալցակայանը:

2. Ծանուցել Սամվել Հայկի Սուքիասյանին մեկ շաբաթյա ժամկետում ապամոնտաժել բենզալցակայանը:

3. Նշված ժամկետում չապամոնտաժելու դեպքում ապամոնտաժում իրականացնել համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը բռնագանձել Սամվել Հայկի Սուքիասյանից:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner