Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի N 88 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ -ի 11.03.2024թ. եզրակացությունը և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի դիմումը, որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 14 հասցեում գտնվող <<բաղնիք, կաթսայատուն>> գույքերի գործառնական նշանակությունը փոփոխել՝ որպես <<խանութ>>:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 14 հասցեի 05-005-0179-0007 ծածկագրով 0,11582 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի կողմից 2020 թվականին 0,11582 հա հողամասում ինքնակամ կառուցված խանութ՝ 273,0 քմ (ներքին մակերես խանութ՝ 210,8քմ), աստիճանահարթակ՝ 3,9 քմ, 2002 թվականին կառուցված անավարտ շինություն՝ 38,8 քմ (ներքին մակերես անավարտ շինություն՝ 32,5քմ), 2013 թվականին կառուցված սան հանգույց՝ 4,8 քմ (ներքին մակերես սան հանգույց՝ 3,0 քմ), (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023EU8UUZ) շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի սեփականությունը:
3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
3.1 խանութ՝ 273,0 քմ x 20000 x 0,1209 = 660150 դրամ
3.2 աստիճանահարթակ՝ 3,9 քմ x 20000 x 0,1209 = 9450 դրամ
3.3 անավարտ շինություն՝ 38,8 քմ x 20000 x 0,1209 = 93850 դրամ
3.4 սան հանգույց՝ 4,8 x 20000 x 0,1209 = 11610 դրամ
3.5 դուռ պատուհան՝ 20 հատ x 10000 x 0,1209 = 24200 դրամ
3.6 ընդամենը 799260 (յոթ հարյուր ինսունինը հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար՝-900155101208):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: