Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14 մարտ 1997 թվականի N 51, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2367-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-051-0205-0002 ծածկագրով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների 0,992 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում գտնվող պոմպակայանին տրամադրել՝ Ծովակ 4 հասցե:
2.Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 4 հասցեի (կադաստրային ծածկագիր 05-051-0205-0002) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների 0,992 հա հողամասը և 1966 թվականին կառուցված 83,10 քմ և 34,50 քմ պոմպակայանները, 59,6 քմ պարիսպը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: