Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 05/02/2024թ NՀ/930-2023-Դ/06-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Բադեյանի կողմից Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բենզալցակայանը օրինականացման ենթակա չէ՝ որոշում եմ.
1. Ապամոնտաժել՝ Սամվել Բադեյանի կողմից Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բենզալցակայանը:
2. Ծանուցել Սամվել Բադեյանին մեկ շաբաթյա ժամկետում ապամոնտաժել բենզալցակայանը:
3. Նշված ժամկետում չապամոնտաժելու դեպքում ապամոնտաժում իրականացնել համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը բռնագանձել Սամվել Բադեյանից:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: