Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրական կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով, հիմք ընդունելով <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>> և <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների կանոնադրության 5.4 կետի Է) ենթակետը և ծնողների դիմումները՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Զիջել՝
1) Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի 1-ին դասարան հաճախող Ալեն Ռուբերտի Գապոյանի, նույն բաժնի 7-րդ դասարան հաճախող Նունե Յուրիկի Նունեյանի, ակորդեոնի բաժնի 3-րդ դասարան հաճախող Նարեկ Յուրիկի Նունեյանի, քանոնի բաժնի 4-րդ դասարան հաճախող Ալլա Յուրիկի Նունեյանի, Ջուլիետա Վարդանի Մինասյանի և Հրանուշ Սեյրանի Մանուկյանի, նույն բաժնի 1-ին դասարան հաճախող Սյուզաննա Սպարտակի Գևորգյանի, դաշնամուրի բաժնի 2-րդ դասարան հաճախող Յուրա Արամի Աբրահամյանի, դաշնամուրի բաժնի 7-րդ դասարան հաճախող Անուշիկ Մարտինի Ալոյանի 2019-2020 ուս. տարվա ծնողական վճարները:
2) Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ հաճախող Գարիկ Գուրգենի Դարբինյանի 2019-2020 ուս. տարվա ծնողական վճարը:
2. Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնին՝ ապահովել և վերահսկել որոշման կատարման ընթացքը:
|