Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի և 10.05.2024 թվականի հանրային քննարկման արձանագրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով 26.03.2024թ Ռուզաննա Սարոյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 5-րդ փողոց անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված զինծառայող Սեյրան Սարոյանի անվամբ:
2. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |