Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ 6-րդ և 25-րդ կետերով և և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է 1․Համաձայնություն տալ 2020թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝
1.1. Վարդենիս համայնքի «Լ. Ազգալդյան, Երիտասարդության և Վ. Մանուկյան փողոցների խաչմերուկի հրապարակի կառուցում», 1.2.«Վ. Համբարձումյան փողոցի միակողմանի մայթի կառուցում և եզրաքարերի տեղադրում», 1.3. «Վարդենիս-Մարտակերտ միջպետական ճանապարհի շրջանցիկ երթևեկության հրապարակի և հարակից տարածքի վերակառուցում», 1.4. «Ռոմանի փողոցի ասֆալտի երեսպատում» 1.5. «Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատում և միակողմանի մայթի կառուցում» 1.6. «Վարդենիս համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և կենտրոնական փողոցների լուսավորում ֆոտովոլտային լուսատուների տեղադրմամբ»։
2․ Սույն որաշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |