10.05.24
2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ <<ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ>> ԼՈՂԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
|
Հարգելի'բնակիչներ, հայտնում ենք, որ 2024 թվականի օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Մասնակիցները պետ է մրցավայր ներկայանան մրցումներից 2 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով։Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ 1 փուլով.1) 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,2) 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983թ. ծնված) կանայք և տղամարդիկ:Կանայք կմրցեն 1000 (հազար) մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 (հազար հինգ հարյուր) մետր լողատարածություններում:Դրամական մրցանակներ1-ին տեղ՝ 1 000000 ՀՀ դրամ2-րդ ...
Մանրամասն |
|
09.05.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակների եռատոնի կապակցությամբ:Ջերմ շնորհավորանքներս եմ հղում պատերազմների վետերաններին, երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, յուրաքանչյուր վարդենիսցու, ով անմնացորդ մասնակցել է հայրենապահպանության, պաշտպանության սուրբ գործին:Մշտապես խոնարհումով և հպարտությամբ ենք տոնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հաղթանակի խորհուրդը բազմապատկվել է մեկ այլ իրադարձությամբ՝ Շուշիի ազատագրմամբ, որը հայոց պատմության փառապանծ ու հերոսական էջերից է:Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր խաղաղասեր ժողովրդի անկոտրում, հաղթական ոգին, կամքը, ինչպես նաև նվիրվածությունն ու հավատարմությունը առ հայրենիք:Մենք միասնությամբ, համախմբվածությամբ, ազգային ...
Մանրամասն |
|
09.05.24
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐՀԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
|
Այսօր՝ մայիսի 9-ին, Մայիսյան եռատոնի առթիվ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ծաղիկներ խոնարհեց Վարդենիսի Երկրորդ աշխարհամարտում զոհված հայորդիների հիշատակը խորհրդանշող հուշակոթողի մոտ։Վարդենիս և տարածաշրջանի հոգևոր հովիվ քահանա Տեր Հարություն Հունանյանը հոգեհանգստյան կարգ կատարեց Երկրորդ աշխարհամարտում և արցախյան պատերազմում զոհված հայորդիների հոգու հանգստյան համար։Ծաղկեպսակի տեղադրման և ծաղիկների խոնարհմանը մասնակցեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, մի շարք պետական կառույցների ղեկավարները, ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Վարչական բնակավայրերի ղեկավարները, Վարդենիս համայնքի բնակիչները և այլք։«Ո՛վ հայ ժողովուրդ, ...
Մանրամասն |
|
08.05.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ԵՎ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՆԵՐԻՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 մանկական երաժշտական դպրոցների տնօրեններ՝ Աիդա Սաղաթելյանին, Իրինա Պետրոսյանին, դասատուներ՝ Անահիտ Հակոբյանին, Գայանե Դավթյանին, Արմեն Հովհանյանին, Բելլա Վարդանյանին և շնորհալի սաներին։Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Համայնքի ղեկավարի անմիջական աջակցությամբ Մանկական երաժշտական դպրոցների շնորհալի սաները, երգչախումբը, ժողովրդական գործիքների նվագախումբը մասնակցել են միջազգային, հանրապետական և մարզային երաժշտական մրցույթ-փառատոններին և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց ներկաներին, մաղթեց նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև դպրոցներին և սաներին պարգևատրեց ...
Մանրամասն |
|
08.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Վարդենիս հանայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 9-ին, ժամը 12:30-ին Վարդենիսի համայնքապետարանի բակից դեպի Վարդենիսի կենտրոնական հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան իրականացվելու է քայլերթ և ծաղկեդրման արարողություն: Սիրով կսպասենք ձեզ, միասին հարգանքի տուրք մատուցենք։ Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
|
|
08.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ այսուհետ Վարդենիս համայնքում կիրականացվի թափառող շների վնասազերծման ծառայություն՝ նրանց կողմից սպառնացող վտանգները կանխարգելելու նպատակով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համայնքի տարբեր տեղամասերում տեղադրվել են կենդանիների համար նախատեսված վանդակներ, ուստի խնդրում և հորդորում ենք երեխաներին հեռու պահել այդ վանդակներից, լինել ուշադիր։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն շներ, հորդորում ենք լինել զգոն, որպեսզի ձեր կենդանիները դուրս չգան բակային տարածքից և չհայտնվեն այդ վանդակներում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |