Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2024,Հոկտեմբեր 24 - Դեկտեմբեր 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Հոկտեմբեր 14 - Նոյեմբեր 8
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.10.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա սպասում են Ձեզ:
Դիմի՛ր, եթե.
Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում կամ Բանկում գործող Նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
Ունես հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Բջջ.՝ (+374 98)50 20 90
Հեռ.՝ 23750
Հասցե՝ 1601,Վարդենիս, Ռոմանի 65
24.10.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես արդարադատության ոլորտումպետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարությանզարգացումը, որի համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկանգործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը: Մասնավորապես, ամուսնալուծության, երեխայիբնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուրսեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ուկրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգսահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքանդատարան դիմելը հաշտարարության իրականացումը ... Մանրամասն
24.10.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարդենիս համայնքում նախատեսվում է հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում իրականացնել իրազեկման հանդիպում, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները կներկայացնեն գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, կպատասխանեն տնտեսավարողների հարցերին։

22.10.24 ՍԻՐԵԼԻ ՛ ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ԱՅՍ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
🇦🇲Ուրախությամբ հայտնում ենք, որ Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեկան ոճի ըմբիշ, վարդենիսցի Հայկ Խլոյանը 97 կգ քաշային կարգում 11։6 հաշվով, առավելության հասնելով բելառուսցի մարզիկի նկատմամբ, հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Սիրելի' Հայկ, շնորհավորում եմ այս անհավանական նվաճման համար, ողջ 🇦🇲Վարդենիսն այս րոպեներին ցնծության մեջ է։
Անհամբեր սպասում ենք քեզ Վարդենիսում, որպեսզի միասին տոնենք պատմական այս հաղթանակը։
Սիրով` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան

 

21.10.24 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ղեկավար կազմի, բաժինների պետերի, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենի, Վարդենիսի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի ղեկավարԽաչատուր Երանոսյանի մասնակցությամբ։Ներկայացվեցին համայնքի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցներ, խոսվեց աշխատանքների կատարման ընթացքի մասին, քննարկվեցին առաջիկայում կատարվելիք ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը կարևորեց համայնքի բյուջեի կատարողականը և հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի գանձումների հավաքագրման աշխատանքները՝ ... Մանրամասն
19.10.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են պետպատվերի շրջանակներումՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, իսկ Ճամբարակի տարածաշրջանից՝ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ դիահերձարանում։Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում, անկախ սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկվելու հանգամանքից, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner