Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.05.24 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՇՆՈՐՀԱԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԿԱՏՐԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
Սույն թվականի մայիսի 21-ին «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Աիդա Սաղաթելյանի գլխավորությամբ կազմակերպել էին ջութակի բաժնի գերազանց առաջադիմություն ցուցաբերած, շնորհալի շրջանավարտ Կատրին Խաչատրյանի մենահամերգը/դասատու՝ Գ. Դավթյան/:
Սիրելի շրջանավարտի երազանքների ամենակարևոր նախապայմանը, թերևս, ստեղծագործական տաղանդն է, անմնացորդ աշխատասիրությունը, նվիրումն ու սերը մարդկության համընդհանուր լեզվի՝ երաժշտության հանդեպ։
Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը հանդես եկավ բարեմաղթանքի խոսքով և Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից դպրոցի շնորհալի շրջանավարտին հանձնեց պատվոգիր, իսկ ուսուցչին` դրամական պարգև։
22.05.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ քաղաքացիների ժամանակի խնայողության համար համայնքում սույն թվականի մայիսի 27-ին կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
✅️Վարդենիս քաղաքում` Վարդենիսի համայնքապետարանի շրջակայքում - ժամը 11։00 - 14։00
✅️Ակունք բնակավայրում` Վարչական շենքի դիմաց - ժամը 14 ։ 00 - 16։00
Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել տեղում և ստանալ պատասխանները։
Հ․ Գ․ Անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթերով։
21.05.24 ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՕՐԸ ՏՈՆԱԿԱՆ ԷՐ ԵՎ ՀՈՒԶՈՒՄՆԱՌԱՏ
Վարդենիսի թիվ 2 մանկական երաժշտական դպրոցում օրը տոնական էր և հուզումնառատ։ Դպրոցի աշխատակազմը` տնօրեն Ի. Պետրոսյանի գլխավորությամբ կազմակերպել էր դաշնամուրային բաժնի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ, շնորհալի աշակերտուհի Աննա Աբգարյանի մենահամերգը/դասատու` Ի. Պետրոսյան/։
Համերգին հնչեցին աշխարհահռչակ երգահանների բազմաժանր ու բազմաբովանդակ երաժշտական ատեղծագործություններ։
Միջոցառմանը ներկա էր Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը։
Միջոցառումը տպավորիչ էր և լի հույզերով։

 

 
 
21.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
 Մայիսի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմի, համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի և <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ։ Աշխատակազմի կողմից նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցումներից հետո Համայնքի ղեկավարին ներկայացվեցին առաջիկա շաբաթվա անելիքները և ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի բյուջեի սեփական եկամուտների 2024 թվականի երկրորդ եռամսյակի կատարողականներին:Համայնքի ղեկավարը համապատասխան պատասխանատուներին հանձնարարեց հետևողական լինել թերացող բնակավայրերի ... Մանրամասն
21.05.24 🛎ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱԼԻ ՍԱՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵՑԻՆ 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ🛎
Վարդենիս համայնքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տիրում էր երիտասարդական տոնական տրամադրություն։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական աջակցությամբ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի, Վարդենիսի մշակույթի պալատի աշխատակազմի կողմից և համայնքի հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների շնորհալի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ և աննախադեպ միջոցառում-ցուցահանդես՝ նվիրված 2023-2024 ուստարվա շրջանավարտներին։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, Վարդենիս և տարածաշրջանի հոգևոր հովիվ քահանա Տեր Հարություն Հունանյանը, Բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի հանրակրթական դպրոցների տնօրենները, մանկավարժներ և այլք։Տոնական ... Մանրամասն
17.05.24 ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ <<ԱՆԴՐԱՆԻԿ-09>> ԹԻՄԸ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՀ 2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ
Մայիսի 16-ին «Անդրանիկ-09» թիմը Արտաշատ քաղաքում ՀՀ 2023-2024թթ. ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության Բ խմբի հերթական տուրի խաղում 5️⃣:1️⃣ հաշվով հաղթելով «Արտաշատ-09»թիմին` խաղաշրջանից 2 տուր առաջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Սիրով շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner