Այս պահին Վարդենիս քաղաքի ✅️Երիտասարդության 11, 3 , 2, 6, 12 և Արզոյան 2 հասցեների բազմաբնակարանների բակերում տեղի են ունենում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հողահարթեցման, բարեկարգման ակտիվ և եռուն, ինչպես նաև ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ` ասֆալտապատմանը նախապատրաստելու նպատակով:
🇦🇲Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն այցելեց շինհրապարակների վերածված բակերը, զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց գոհունակությունը` իրենց հասցեներում տեսնելով այդքան սպասված շինարարական եռուզեռը