Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը հուլիսի 9-ին, ժամը 11։00-ից կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում, իսկ ժամը 14։30 րոպեից Ծովակ, 16։00֊ից Կարճաղբյուր բնակավայրերի վարչական շենքերի մոտակայքերում։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։